Նյու-Յորքի խանութներից մեկում վրացի դիվանագետի են ձերբակալել: Նա փորձում էր դրամարկղը շրջանցելով խանութից հանել 500 դոլարի ապրանք: Խաբեբային քրեական հետապնդումից փրկել է դիվանագիտական անձեռնմխելիությունը եւ նրան ազատ են արձակել:
Սկանդալի մեղավորը 33-ամյա Օլեգ Շարիպովն էր, ով նրան նկատել էր գնապիտակներն ավելի էժան պիտակներով փոխելու ժամանակ: Բացի այդ, ապրանքների մի մասը նա փորձում էր հանել խանութից` առանց դրամարկղի:
Խանութին հասված վնասը կազմել է 500 դոլար, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:





























