Հայաստանի խորհրդարանում կայացել են լսումներ Հայաստանի զինված ուժերի կարգապահական կանոնագրքի նախագծի վերաբերյալ` միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Ինչպես նշել է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, օրինագիծը կարգավորում է կանոնադրական հարաբերությունները հրամկազմի եւ շարքային զինծառայողների միջեւ, հստակեցնում նրանց լիազորություններն ու պարտավորությունները, կարգավորում պատիժների եւ խրախուսանքների կարգը, նաեւ ներդնում բողոքների իսնտիտուտ: Նրա խոսքով, փաստաթղթի անկյունաքարը հաուպտվախտի վերացումն է, որպես վարչական պատիժ: «Վստահ եմ, որ այդ դրույթը միայն դրական կազդի զինված ուժերի վիճակի վրա»,- ասել է Նազարյանը: Օրինագիծը նաեւ թույլ է տալիս զինծառայողներին բողոքարկել հրամկազմի հրամանները:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ներկա էին լսումներին, սեփական առաջարկներն են ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ, ըստ որոնց` զինծառայողները իրավունք ունեն չկատարել հակասահմանադրական հրամանները, իսկ կատարելու դեպքում քրեական պատասխանատվության են ենթարկվելու: