«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը մարտի 10-ին ներկայացրել է 2010 թվականի ընթացքում  կանանց բռնությունների վերաբերյալ  թեժ գծով ստացված ահազանգերը։ Կենտրոնը նախորդ տարի ստացել է նման 1777 ահազանգ: «2009-ի համեմատ զանգերի թիվը զգալիորեն ավելացել է։ Այդ ահազանգերից միայն 701-ն են եղել ընտանեկան բռնությունների վերաբերյալ, 2009-ին այս խնդրի վերաբերյալ ահազանգել է 435 մարդ։ 2010-ին ընտանեկան բռնության մասին ահազանգողներից 424-ը բարձրաձայնել են հոգեբանական բռնության, 246-ը` ֆիզիկական, 13-ը սեռական բռնությունների մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Կանանց իրավունքների կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը։