Պրիմորիեի երկրամասի հարավում մասնագետները գրանցել են 4,6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ցունամիների նախազգուշացման ծառայության «Վլադիվոստոկ» հերթապահ կենտրոնին
«Երկրաշարժը տեղի է ունեցել 10.47-ին 460 կմ խորությամբ, 4,6 մագնիտուդով»,- հայտնել են կենտրոնից:
Ծառայությունից հավելել են, որ սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել մայրցամաքում մեծ խորությամբ, ուստի ցունամիի վտանգ չկա:
Կենտոնի ներկայացուցիչը նշել է, թե տեղեկություններ չկան, որ երկրաշարժը զգացվել է նաեւ բնակավայրերում:



























