«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մարտի 10-ին իրականացվել է 3,1 մլն դոլարի առուվաճառք։ Բոլոր 31 գործարքները կատարվել են 1դոլար/368,50 դրամ փոխարժեքով։
Հիշեցնենք, որ երեկ դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 368,30 դրամ։
Բորսան փակվելուց հետո փոխանակման կետերում դրամի առքի գինը բարձրացվել է կես դրամով՝ առավելագույնը մինչեւ 367,50 դրամ։ Դոլարը վաճառվում է հիմնականում 369-370 դրամի սահմաններում։




























