Եվրամիության խորհուրդը մարտի 10-ին հավանություն է տվել Լիբիայի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Հունգարիայում ԵՄ տարածաշրջանային ներկայացուցչության մշտական ներկայացուցիչը:
Փետրվարի վերջին Լիբիայի կառավարության կողմից ցուցարարների դեմ ուժ կիրառելուց հետո, Եվրամիությունը լիբիական կառավարության 26 անձի, այդ թվում նաեւ Մուամար Քադաֆիին եւ նրա ընտանիքի 5 անդամներին, արգելել է մեկնել եվրոպական երկրներ, սառեցնելով նրանց ակտիվները Եվրոպայում:
Եվրամիության խորհուրդն արգելել է նաեւ զենք զինամթերքի մատակարարումները Լիբիա:





























