Միջազգային բեռնափոխադրումներ իրականցնող բեռնատարներում այսուհետ պետք է տեղադրվեն հսկիչ սարքեր (տախոգրաֆներ)։ Այդ մասին այսօր՝ մարտի 10-ին կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում։ Այն ընդունվել է Եվրամիության դիրեկտիվներին համապատասխան՝ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջով։
Տախոգրաֆները տեղադրվում են հիմնականում բեռի եւ վարորդի կամ ուղեկցող անձանց անվտանգությունը ապահովելու նպատակով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանում առաջին անգամ ներդրվում է տախոգրաֆիայի միասնական համակարգ; «Ով որ չունենա տախոգրաֆ, կունենա պրոբլեմ՝ Եվրամիություն ապրանք տեղափոխելիս»,- վարորդներին զգուշացրեց վարչապետը։




























