Ֆրանսիայի կառավարությունը մարտի 10-ին պաշտոնապես ճանաչել է Լիբիայի Ազգային խորհրդին որպես այդ երկրի միակ լեգիտիմ իշխանություն: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Այսպիսով, Ֆրանսիան դարձել է առաջին երկիրը, որը Լիբիայի ապստամբներին ճանաչել է որպես միակ օրինական իշխանություն:

Ըստ ER.ru-ի, Սարկոզին նման հայտարարություն է արել Ելիսեյան պալատում Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ Լիբիայում բողոքի ակցիաները սկսվել են փետրվարի 15-ից: Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը, ով երկիրը ղեկավարում է 42 տարի շարունակ: Իշխանությունները դաժանաբար փորձել են ճնշել ցույցերը, որի հետեւանքով երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվել: