Եմենի ընդիմությունը մերժել է երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի վերջին նախաձեռնությունը։ Ինչպես հայտարարել է ընդդիմության պաշտոնական  ներկայացուցիչը, «նախագահի առաջարկած քաղաքական բարեփոխումները շատ ուշացած են եւ չեն համապատասխանում  ցուցարարների պահանջներին»։

Ինչպես, ավելի վաղ հաղորդել էր  NEWS.am-ը, մարտի 10-ին Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը հայտարարել էր, որ մտադիր է   երկրում խորհրդարանական կառավարում մտցնել։

Խորհրդարանական կառավարման անցնելը ընդդիմության հիմնական պահանջներից մեկն էր։ Ընդդիմությունը պահանջում էր նաեւ  Եմենի նախագահի հրաժարականը։