Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ռուսաստանցիներին շնորհավորել է Վլադիմիր Լենինի ծննդյան օրվա առթիվ՝ նրան անվանելով «կենդանի պատմություն»՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Շնորհավորում ենք ռուսաստանցիներին Վլադիմիր Իլյիչ Ուլյանովի ծննդյան 149-րդ ամյակի առթիվ։ Մենք արժանին ենք մատուցում այդ մեծ հեղափոխական առաջնորդին եւ պրոլետարիատի ու սոցիալիզմի կառուցման համար պայքարի նրա ժառանգությանը։ Լենինն այսօր դեռեւս մնում է կենդանի պատմություն»,- Twitter-ում գրել է Մադուրոն։

Ապրիլի 22-ին լրացավ հեղափոխական, մարքսիզմի տեսաբան, բոլշեւիկյան կուսկցության առաջնորդ, խորհրդային կառավարության առաջին ղեկավար Վլադիմիր Լենինի (1870 - 1924) ծննդյան 149-րդ տարեդարձը։