Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների սպասվող հերթական հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ-ն պատշաճ ժամկետներում կծանուցի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ է լինելու ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եհրթական հանդիպումը:
Նշենք, որ այսօր՝ մարտի 10-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե չի բացառվում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի օրակարգում լինելու է ԼՂ խնդրի կարգավորման հարցը:
Նրա խոսքով, հերթական հանդիպման նախաձեռնությունը կարող է բխել ռուսական կողմից, քանի որ Սերգեյ Լավրովն արդեն նման առաջարկ հնչեցրել է: Մամեդյարովը հիշեցրել է նաեւ, որ մարտի 15-ին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբաի համանախագահները:





























