Տարածաշրջանային այցով մարտի 17-ին Հայաստան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը:

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Աժուբալիսը հարավկովկասյան երկրների ներկայացուցիչների հետ քննարկելու է տարածաշրջանում ԵԱՀԿ-ի ծրագրերն ու Լիտվայի գերակայությունները 2011թ. համար: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ոչ միայն պետական պաշտոնյաների, այլեւ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում շեշտը դրվելու է ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորման վրա:

Աժուբալիսը մարտի 13-14-ին կլինի Ադրբեջանում, 15-16-ին` Թբիլիսիում, 17-18-ին` Երեւանում: