16 տարի լռելուց հետո բրազիլացի վիրաբույժներ Լիասիր Ռիբեյրոն եւ Ֆաբիո Նակաշեն պատմել են, որ 1994-ին գաղտնի այցելել են Լիբիա, որպեսզի դեմքի պլաստիկ վիրահատության ենթարկեն այդ երկրի նախագահ Մուամար Քադաֆիին:
Միաժամանակ, The Times-ը գրում է, որ Լիբիայի առաջնորդը այնքան է վախեցել մահափորձից, որ հրաժարվել է վիրահատության ժամանակ ընդհանուր թմրեցումից, բավարարվելով տեղային թմրեցմամբ՝ 4-ժամյա վիրահատության ժամանակ:
«Նա ցանկանում էր երիտասարդ երեւալ, մտածում էր, որ ծերանում է: Քադաֆին լավ մազեր ուներ գլխին, սակայն որոշ հատվածներում դրանք թափվել էին եւ ես վերականգնեցի դրանք»,- վիրաբույժ Նակաշեի խոսքերն է մեջբերել InoPressa-ն:





























