Դերասան Չարլի Շինը դատական հայց է ներկայացրել Warner Bros-ի դեմ` իրեն աշխատանքից հեռացրած ընկերությունից պահանջելով 100 մլն դոլար: Հայցադիմումը ներկայացվել է մարտի 10-ին Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկայի դատարան:

Շինը, ով գլխավոր դերն էր կատարում Warner Bros-ի կողմից նկարահանվող «Երկուսուկես մարդ» երգիծական սերիալում, աշխատանքից հեռացվել է 2011թ. մարտի սկզբին: Սերիալի նկարահանումը դադարեցվել է, հաղորդում է Lenta.ru-ն:

Warner Bros ընկերությունը դերասանի հեռացման պատճառը համարել է նրա ոչ ադեկվատ վարքագիծը, որի պատճառով էլ սերիալի նկարահանումները բազմիցս ընդհատվել են: Բացի այդ, նշվել է, որ Շինն իր մի քանի հարցազրույցներում ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել սերիալի պրոդյուսեր Չակ Լորիի հասցեին, մասնավորապես, նրան մեղադրելով իր աշխատանքը վատ կատարելու մեջ:

Դատական հայցում նշվում է, որ դերասանի հեռացման իրական պատճառը Լորիի հասցեին նրա արտահայտություններն են: