6 մետր բարձրությամբ ցունամին մոտենում է ճապոնական Հոնսյու կղզուն` Միյագի, Իվատե եւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների շրջանում: Բնակիչներին հրամայված է բարձրանալ բարձր տեղանքի վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել` 7,9 մագնիտուդով, ուժեղ ցնցումները զգացվել են Տոկիոյում, հաղորդում է AP գործակալությանը:
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին ցունամիի սպառնալիքի մասին: Որոշ տեղեկություններով, Տոկիոյում էլ մասնակի տարհանում է իրականացվելու, սակայն պաշտոնական հաստատում առայժմ չի եղել:





























