Երեկոյան Նիկոլ Փաշինյանը ծրագրում է դուրս գալ եւ զբոսնել քաղաքի կենտրոնում։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Ըստ նրա, երեկոյան Նիկոլ Փաշինյանն ընտրելու է, թե որ միջոցառումներին մասնակցի։

«Դուրս է գալիս զբոսնելու, հիմա  չգիտի էլ ինչ–որ մի կոնկրետ տեղ գնալու է, թե չէ»,– ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 27–ին առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը, Երեւանում եւ մարզերում նախատեսված են տարբեր միջոցառումներ։