Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունն անհանգստացած է երկրում երիտասարդ ակտիվիստների ձերբակալություններով: Այդ մասին ասված է ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ:
Փաստաթուղթը կոչ է անում ապահովել արդար դատաքննություն, պահպանել ձերբակալված ակտիվիստների իրավունքները: Նշվում է, որ ԵՄ ներկայացուցչությունը ուշադիր դիտում է Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները, հատկապես ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում, մեծ ուշադրություն է դարձնում մարդու հիմնարար ազատություններին, եւ «կոչ է անում Ադրբեջանին բաց երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության անդամների հետ»:
Ինչպես ավելի հայտնել էր NEWS.am-ը, ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստները Facebook սոցիալական ցանցում «Մարտի 11- Ժողովրդի մեծ օր» խումբ են ստեղծել, որի նպատակն է վերջ դնել «զանգվածային անհուսության հետ»:





























