Իրանի իշխանությունները երից վտարել են Թեհրանում «Ֆրանս Պրեսս» գործակալության գլխավոր խմբագիր Ջեյ Դեշմուխին: Այս մասին հաղորդում է   ֆրանսիական տեղեկատվական ծառայությունը։

«Ջեյը շատ պրոֆեսիոնալ լրագրող է, նրա արտաքսումը երկրից անհասկանալի է եւ անընդունելի։ «Ֆրանս պրեսս»-ի լրագրողները շատ լավ են կատարում իրենց աշխատանքը Թեհրանում»,-հայտարարել է տեղեկատվական ծառայության տնօրեն Ֆիլիպ Մասոնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

40-ամյա Ջեյ Դեշմուխն ազգությամբ հնդկացի է, նա գլխավոր խմբագրի պաշտոնը Թեհրանի գործակալությունում, զբաղեցնում է 2009-թվականի հունվարից։

Գործակալության պնդմամբ, իրանում լրագրողները  հաճախ են հետապնդումների ենթարկվում: