Մոսկվայում պետերբուրգցի գործարար Սերգեյ Վիրոլայնենը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման` Russia Today հեռուստաալիքի խմբագիր Նատալյա Արխիպցեւայի վրա հարձակվելու համար:

Դատապարտվածից եւս 300 հազար ռուբլի են գանձել հօգուտ տուժածի: Վիրոլայնենին պարտավորեցրել են ինքնուրույն ներկայանալ գաղութ, եւ պատժաժամկետը հաշվարկվելու է այդ օրվանից:

Պարզվել էր, որ 2010թ. հոկտեմբերի 9-ին ոչ սթափ վիճակում նա վիրավորել է Արխիպցեւային Prado Café ռեստորանում: Լրագրողը ներողություն է պահանջել, ի պատասխան գործարարը հանել է գազային ատրճանակն ու կրակել կնոջ ոտքին: