Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնը, ով մեղադրվում է նախկին սիրուհու`Օկսանա Գրիգորեւայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման: Դերասանը ինքն է խոստովանել իր մեղքը։ Հակառակ դեպքում նրան բանտային ռեժիմ էր սպասվում, գրում է «Gazeta.ru»-ն։

Պայմանական ռեժիմի հետ միասին Գիբսոնը 600 դոլար տուգանք պետք է վճարի եւ     16 ժամ հասարակական աշխատանքների մասնակցի։

Դատական գործնթացը, որ մեղադրանք էր ներկայացվել Գրիգորեւային, իբր դերասանին շանտաժի ենթարկելու եւ դրամ կորզելու մեջ, դադարեցվել է։