ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնի մասնակցությամբ սեքս-սկանդալից 15 տարի անց, Մոնիկա Լեւինսկին այդպես էլ չի ամուսնացել եւ երեխաներ չի ունեցել, քանի որ մինչեւ սիրահարված է նրան: Այդ մասին Daily Mail-ի թղթակցին տեղեկացրել են Լոս-Անջելեսում բնակվող 37-ամյա Լեւինսկու ընկերները:
Նա հաջողակ գործարար կին է, հեռուստատեսային շոուի վարող եւ որոշ ժամանակ ապրել է արտերկրում, բայց այդպես էլ չի հանդիպել իր սիրուն, հայտնում են նրա ընկերները:
«Մոնիկան դեռ չի մոռացել Բիլլին եւ ուրախությամբ նրան հետ կընդուներ: Նա խոստովանել է ինձ, որ իր կյանքում այլեւս չի լինի տղամարդ, որն իրեն կերջանկացնի այնպես, ինչպես նա է երջանկացրել»,- ասել է նրա ընկերուհին National Enquirer ամսագրին:
Սկզբում նախագահ Քլինթոնը հրապարակավ հերքում էր սիրավեպը Լեւինսկու հետ, սակայն հետո ստիպված է եղել ընդունել, որ նրա հետ հարաբերություններ է ունեցել:





























