Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում որոշում կայացրեց հաստատել ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի եւ հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը եւ միջոցառումների ծրագիրը:
Հարցը ներկայացրեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում հասցեների ճշգրիտ եւ լիարժեք ռեեստր ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող եւ ամբողջական տեղեկատվություն ՀՀ հասցեների վերաբերյալ:
Նշված արդյունքին հասնելու համար պետք է հստակեցնել եւ պարզեցնել բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտների անվանակոչման եւ անվանափոխման գրանցման եւ անշարժ գույքի համարակալման, հաuցեավորման ընթացակարգերը՝ դրանք դարձնելով համակարգված եւ ինքնաշխատ:
Անհրաժեշտ է ապահովել անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության միատեսակությունը պետական մարմինների գործառույթների իրականացման գործում` բացառելով անշարժ գույքի տարբեր օբյեկտների նույնական հասցեների առկայությունը:
Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման եւ անվանափոխման մասին որոշումների ընդունումըեւ անշարժ գույքի հասցեավորումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, իսկ հասցեների գրանցումը, ռեեստրի վարումը՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից:
Հայեցակարգի ընդունումը հիմք կհանդիսանա ոլորտի բարեփոխումների համար, առկա խնդիրներին կտրվեն համապատասխան լուծումներ:Մասնավորապես հասցեների միասնական ռեգիստրի ե ւհասցեների ինքնաշխատ տեղեկատվական համակարգ ստեղծելով եւ այն կառավարության փոխգործելիության հարթակին համակցելով՝հասցեների ռեեստրում ներառված տեղեկատվությունն առցանց տարբերակով կթարմացվի եւ հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխություն անմիջապես կարտացոլվի համակարգում եւ հասանելի կլինի օգտվողների համար:
Տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կստանան մուտք գործելու համակարգ եւ ներկայացնելու անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ, ռեեստրի տեղեկատվությունն ինքնաշխատ ձեւով կարտացոլվի կադաստրային, ինչպես նաեւ առցանցտիրույթում առկա քարտեզներում (Google Maps, Yandex.Map եւ այլն):
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն առարկեց, որ այս հայեցակարգով, ըստ էության, ոչ թե ՏԻՄ մարմիններն են որոշելու հասցեների, փողոցների անվանումները, այլ կադաստրի կոմիտեն:
Նիկոլ Փաշինյանն էլ առարկեց. «Այդպես ո՞նց կարող է լինել, որ կադաստրի կոմիտեն որոշի փողոցի անովանումը: Ուղղակի ստեղծվում է միասնական համակարգ, որ երբ համայնքը որոշի անվանումը փոխել, դա միանգամից միասնական համակարգում ընդգրկվի եւ հասանելի լինի բոլորին»:





























