Ճապոնական Միյագի պրեֆեկտուրայի Մինամիանրիկու քաղաքում երկրաշարժից զոհվածների մոտ 2 հազար դիակ է հայտնաբերվել, հաղորդում է Kyodo գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 1351 զոհի մասին: Այսպիսով, զոհվածների կամ անհետ կորածների թիվը կազմում է առնվազ 4,5 հազար մարդ:

Միյագիի պրեֆեկտուրայի տվյալներով, միայն այդ տարածքում զոհերի թիվը կարող է անցնել 10 հազարը:

Ճապոնիայում 2011թ. մարտի 11-ին երկրաշարժերի շարք է եղել, որոնցից ամենահզորի մագնիտուդը կազմել է 9: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու ափի մոտ, Սենդայ քաղաքից 130 կմ դեպի արեւելք: Երկրի ափին ցունամի է եղել: