Լիբիայի արեւելքում` Բենղազի քաղաքի մերձակայքում անհայտ անձինք գնդակոծել են Al Jazeera հեռուստաալիքի նկարահանող խմբի մեքենան: Հարձակման արդյունքում սպանվել է հեռուստաալիքի օպերատոր Ալի Հասսան Ալ-Ջաբիրը, իսկ նրան ուղեկցող թղթակիցը հրազենային վնասվածք է ստացել:
Նկարահանող խումբը, որ վերադառնում էր ընդդիմության ակցիայի լուսաբանումից, հայտնվել էր թակարդում, եւ անհայտ անձինք գնդակոծել են նրանց:
Սա Լիբիայում լրագրողի սպանության առաջին հայտնի դեպքն է, սակայն ամենեւին էլ ոչ առաջին հարձակումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 7-ին ձերբակալել եւ ծեծել էին BBC-ի թղթակիցներին:





























