Ստամբուլում հազարավոր լրագրողներ, իրավապաշտպաններ, մշակույթի գործիչներ եւ ընդդիմադիրներ երեկ` մարտի 13-ին դուրս են եկել փողոց` պահանջելով ազատ արձակել ձերբակալված գործընկերներին:
Ցույցը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնում: Ակցիայի մասնակիցները արդարացի դատաքննության կարգախոսներ են հնչեցրել, պահել են ձերբակալված կամ սպանված գործընկերների պաստառները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի սկզբին հինգ լրագրողներ ձերբակալվել էին «Էրգենեկոն» գործի հետաքննության շրջանակներում: Վերջին մի քանի տարում «դավադրության» գործով ձերբակալվել էր մտավորականության մոտ 100 ներկայացուցիչ:





























