Ճապոնիայում հզոր երկրաշարաժի հետեւանքով Հայաստանի որեւէ քաղաքացի չի տուժել: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, Ճապոնիայում Հայաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է 30 քաղաքացիների հետ, որոնք այս պահին գտնվում են այդ երկրի տարածքում: Ավելի վաղ Բալայանը հայտնել էր, որ Հայաստանի քաղաքացիները Տոկիոյում են, աղետի գոտուց բավական հեռու:

Ճապոնիայում 2011թ. մարտի 11-ին երկրշարժերի շարք է եղել, որոնցից ամենահզորի մագնիտուդը կազմել է 9: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու ափի մոտ, Սենդայ քաղաքից 130 կմ դեպի արեւելք: Երկրի ափին ցունամի է եղել: Նախնական տվյալներով, զոհերի եւ անհետ կորածների թիվն անցնու է 4,5 հազարից, սակայն չի բացառվում, որ թիվն աճի: