ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմը սահմանափակ ազդեցություն է ունեցել Չինաստանի ֆնանսական շուկայի վրա, եւ դրա հետեւանքներն ապագայում «էլ ավելի փոքր կլինեն», ասել է Չինաստանի գլխավոր ֆինանսական կարգավորողը, տեղեկացնում է Reuters-ը։

Չինաստանի ֆոնդային եւ արժութային շուկաներում խուճապ չի եղել աճող առեւտրային պատերազմի ֆոնին, CCTV հեռուստաընկերության հարցազրույցում ասել է Բանկային եւ ապահովագրական սեկտորի կարգավորման չինական հանձնաժողովի նախագահ Գո Շուցինը։

Նրա խոսքով՝ կառավարությունը երբեք միջոցներ չի ձեռնարկել արժույթի միտումնավոր արժեզրկման համար, եւ կրկնել է, որ սպեկուլյատիվ վաճառողները «մեծ կորուստներ» կկրեն, եթե յուանի դեմ դրույքներ կատարեն։