Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է բախվել այս տարի երկրորդ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության հետ՝ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու իր ջաների ֆոնին, հղորդում է AP-ը:
Նեթանյահուն ապրիլի 9-ի ընտրություններից հետո հստակ ուղի էր գծել՝ կապված կոալիցիոն մեծամասնության եւ լիազորությունների 5-րդ ժամկետի հետ: Նրա «Լիկուդ» կուսակցությունը ստացել էր 120 տեղերից 35-ը: Սակայն հաշվի առնելով նրա ավանդական դաշնակիցներին՝ Նեթանյահուն վերահսկում է 65-55 ծանրակշիռ մեծամասնությունը:
Սակայն վերջին օրերին նրա ենթադրյալ կոալիցիան ճգնաժամի մեջ է հայտնվել՝ պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի պատճառով: Լիբերմանը կողմ է նոր օրենքի ընդունմանը, որը ուլտրաուղղափառ հրեաներին պարտավորեցնում է ծառայել բանակում:
Առանց Լիբերմանի 5 տեղի՝ Նեթանյահուն չի կարող մեծամասնություն հավաքել եւ կոալիցիա ձեւավորել:
«Լիկուդ»-ը պնդում է, որ Լիբերմանի գործողություններն ուղղված են Նեթանյահուի դեմ, սակայն Լիբերմանն ասում է, որ ղեկավարվում է գաղափարախոսությամբ:
Այդ հարցում փակուղին այն գործոններից մեկն է, որը նվազեցնում է նախկին կոալիցիոն կառավարության գործողությունները: Լիբերմանը հրաժարական տվեց՝ համաձայն չլինելով Գազայի հատվածի նկատմամբ կառավարության քաղաքականության հետ:
Խորհրդարանի ցրումը շոկային շրջադարձ կլինի Նեթանյահուի համար, որը երկիրը ղեկավարում է վերջին տասնամյակների ընթացքում:
«Լիբերմանին հրավիրում ենք միանալ մեզ»,- ասվում է Նեթանյահուի կուակցության հայտարարության մեջ: Կոալիցիա ձեւավորելու վերջնաժամկետն է մայիսի 29-ը:





























