Bloomberg գործակալության տնտեսագետներ Դեն Հանսոնն ու Թոմ Օրլիքը կանխատեսել են մի քանի հիմնական սցենարներ, որոնց համաձայն կարող է զարգանալ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի էսկալացիան, հաղորդում է Gazeta-ն:

Նրանց հաշվարկներով, եթե եթե մաքսերն ավելացվեն եւ ընդգրկեն ամբողջ ամերիկա-չինական շուկան, ոպո 2021 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կարող է նվազել 600 մլրդ դոլարով:

Եթե առեւտրային պատերազմ տեղի չունենա, երկու տարի անց ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսությունները միեւնույն է կդանդաղեն համապատասխանաբար 0.2 եւ 0.5 տոկոսով: Կդանդաղի նաեւ համաշխարհային արտադրության աճը, զգուշացնում են տնտեսագետները:

Մայիսին ԱՄՆ-ում ավելացվել էին չինական ապրանքների մաքսերը 25 տոկոսով (մինչեւ 250 մլրդ դոլար): Ի պատասխան՝ Չինաստանը կարճ ժամանակ անց բարձրացրել էր որոշ ամերիկյան ապրանքների մաքերը 5 տոկոսից հասցնելով 25 տոկոսի:

Հունիսին G20 գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը պատրաստվում են հանդիպել: