Ավստրալիայում գիտնականների կողմից հայտնաբերված մանրադիտակային սնկերը կարող են կլանել ոսկու պարունակությամբ միացությունները եւ մաքուր թանկարժեք մետաղ արտադրել, հաղորդում է  Nature Communications-ը:

Ավստրալիայի գիտական եւ կիրառական հետազոոտությունների պետական միավորումից Մայք Վերոլի խոսքով՝ սնկերը պատվում են ոսկյա նանոմասնիկներով, երբ աճում են ոսկու միացություններով հարուստ միջավայրում:

Խոսքը Fusarium oxysporum անվանումով սնկերի մասին է, գիտնականները դրանց հայտանբերել են Ավստրալիայի արեւմուտքում եւ միանգամից ուշադրություն դարձրել  սնկերի արտասովոր հատկություններին, որոնք կապված են կլանելու եւ ոսկի արտադրելու հետ:

«Սնկերն արտադրում են ջրածնի պերօքսիդի բարձր ռեակտիվության մոլեկուլներ, որոնք ստիպում են ոսկու հիման վրա միացություններին թթվել: Ոսկին փոխակերպվում է իոնների, որոնք մաքուր մետաղի տեսքով նստվածք են տալիս: Եթե մանրադիտակի տակ նայենք Fusarium oxysporum սնկերին, ապա կարելի է նրանց մակերեւույթը պատած փայլուն մասնիկներ նկատել, հենց դա էլ մաքուր ոսկի է», — պատմում է Վերոլը:

«Ոսկյա նանոմասնկիները, ինչպես մենք ենթադրում ենք, հեշտացնում են սնկերի աճի համար որոշակի կարեւոր ռեակցիաներ: Կամ, հնարավոր է, ոսկին մասնակցում է սննդարար միացությունների կլանման գործում: Ստույգ հնարավոր կլինի ասել միայն խոշոր ուսումնասիրությունից հետո», — ասում են գիտնականները: