Օդային տրանսպորտը շահագործողների ասոցիացիան դիմել է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխին՝ խնդրելով ստուգել  SSJ-100-ի համապտասխանությունը հավաստագրի պահանջներին, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով փաստաթուղթը: 

Նշվում է, որ Օդային տրանսպորտը շահագործողների ասոցիացիայի մոտ հարցեր են առաջացել ինքնաթիռի համակարգի հետ կապված, որը կոչված է պաշտպանել նրան էլեկտրականության վնասներից:  Ասոցիացիայի կարծիքով էլեկտրաապահովման հետ կապված նման հետեւանքներ, որոնք հանգեցրել են ինքնաթիռում արտակարգ իրավիճակի, չպետք է լինեն:

Բացի այդ ասոցիացիայում խնդրել են ստուգել թեւի կեսոնի կոնստրուկցիան եւ շասսին:

Մայիսի 5-ին Մուրմանսկ ուղեւորվող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը հարկադրական վայրէջք էր կատարել Շերեմետեւոյում եւ բռնկվել: Կատարվածի հետեւանքով 41 մարդ էր մահացել