Մորուքավոր ամերիկուհին բրիտանական ITV հեռուստաալիքով հեռարձակվող This Morning հաղորդմանը պատմել է իր կյանքի մասին, հաղորդում է Daily Mail-ը:
Կինը, որը խնդրում է իրեն Փոքրիկ արջ Շվարց անվանել, 14 տարեկանից տառապում է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով: Այս հիվանդությունն ուղեկցվում է անդրոգեների եւ էստրոգեների բարձր սեկրեցիայով, ինչը դեմքին մազածածկույթ է առաջացնում:
Երկար ժամանակ նա սափրել է դեմքը եւ կուրծքը, որպեսզի մյուսները չիմանան իր խնդրի մասին:
Շվարցը պնդում է, որ դեմքի մազածածկույթը իրենից չի վանում տղամարդկանց, սակայն նրա համար դժվար է եղել երկարաժամկետ հարաբերությունների համար զուգընկեր գտնել:
«Ինչ-որ մեկի հետ ծանոթանալը խնդիր չէ, բայց ինձ համար կարեւոր է, որ այդ մարդուն չվախեցնի, որ իրեն տեսնելու են ինձ հետ, որպեսզի նա մորուքավոր կնոջ հետ հարաբերությունները ամոթ չհամարի», — բացատրել է նա:
Շվարցը 1.5 տարի չի կարողացել հարմար մարդու գտնել եւ որոշել է գրել Facebook-ում, որ հնարավոր երկրպագուներից առաջարիկների է սպասում: Նրա գրառմանն արձագանքել է 45-ամյա Տոբիաս Բրեդիկը: Նա նույնպես մորուք է ունեցել, բայց ոչ թե սեւ, այլ շիկակարմիր: Նա կասկածել է, որ կմերժվի, սակայն մտավախություները զուր են եղել: Շուտով նրանք հարսանիք են կազմակերպել եւ այժմ «բազմազուգընկերային» հարաբերություններ ունեն:




























