Նշվել է 10 երեւույթ, որոնք հյուրանոցների սպասուհիներին նյարդայնացնում են բնակվողների մեջ:
Business Insider հրատարակության լրագրողները տարբեր հյուրանոցներում աշխատող սպասուհիների շրջանում հարցում են անցկացրել՝ պարզելու համար, թե ինչն է ամենից շատ նյարդայնացնում հաստատության բնակվողների մեջ:
Պարզվել է, որ այդ ցուցակը ներառում է միացրած թողնված հեռուստացույց, դատարկ սառնարան:
Այս ցուցակի առաջին տեղում միացրած թողնված հեռուստացույցն է, որը մոլորության մեջ է գցում սպասուհիներին, քանի որ նրանք չեն հասկանում՝ գնացել է բնակվողը, թե ոչ:
Դրա համար նրանք ստիպված են լինում կապ հաստատել գրանցման սեղանի մոտ գտնվող անձնակազմի հետ, որը շատ զբաղված է լինում: Նույն ցուցակում է նաեւ մազերի ներկումը, որից հետո առնվազն երկու ժամ է պետք լվացարանը սպիտակեցնելու համար:
Շատ աշխատակցուհիներ հիասթափվում են, եթե հաճախորդները սառնարանը դատարկ են թողնում: Սպասուհիներին շփոթության մեջ է գցում նաեւ կոկիկ հավաքված անկողինը, որովհետեւ նրանք չեն հասկանում՝ քնել է արդյոք այդտեղ մարդը, կարիք կա՞ այն փոխելում, թե՞ ոչ:
Շատ մարդիկ աղբը նետում են հատակին՝ լրացուցիչ աղբի տոպրակ խնդրելու փոխարեն:
Նման իրավիճակ է նաեւ սենյակի մնացած իրերի օգտագործման հետ կապված:
Շատ հաճախ դիաբետով մարդիկ ինսուլինային ասեղները նետում են աղբամանի մեջ, ինչը հանգենում է վնասվածքների եւ առողջության համար վտանգի: Ըստ սպասուհիների՝ պետք չէ մոռանալ «Չանհանգստացնել» նշանի մասին: Սպասարկվող անձնակազմի նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը եզրափակում է նյարդայնացնող երեւույթների վարկանիշը:




























