Չինաստանը լրջորեն դիտարկում է ԱՄՆ հազվագյուտ հողերի մետաղների արտահանման սահմանափակումը, հաղորդում է Reuters-ը՝ Global Times-ի վրա հղումով:

Լարվածության աճը մտավախություն է առաջացնում, որ Պեկինը կօգտվի հազվագյուտ հողերի մետաղների մատակարարի գերիշխող դիրքից՝ որպես ԱՄՆ առեւտրային պատերազմի շրջանակում ճնշման լծակ:

Ապագայում Չինաստանը կարող է այլ պատասխան միջոցներ կիրառել: Այս մասին Twitter-ում գրել է Global Times-ի գլխավոր խմբագիր Խու Սիցզինը:

2014-2017 թթ. Չինաստանը եղել է ԱՄՆ հազվագյուտ հողերի մետաղների 80%-ի մատակարարը: Դրանք օգտագործվում են բարձր տեխնոլոգիական կենցաղային էլեկտրոնիկայում, ինչպես նաեւ ռազմատեխնիկայի ոլորտում: