Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ «աստվածային միջամտությունը» վարորդին օգնել է խուսափել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքից: 

Facebook-ում հրապարակվել է լուսանկար, որում երեւում է, թե ինչպես է աղավնին թռիչքի ժամանակ փակում Renault Twingo-ի արագությունը գերազանցած վարորդի դեմքը:

Ոստիկանները նշել են, որ դա կարող էր «Սուրբ Հոգին» լինել: 

Ոստիկանությունում հույս են հայտնել, որ վարորդը կհասկանա «վերեւից ստացած նշանն» ու չի կրկնի խախտումը, որի համար կարող էր 105 եվրո տուգանք վճարել: Ոստիկանները կատակել են, որ աղավնին եւս գերազանցել է արագությունը, սակայն իրենք «ներել են» թռչնին: