2019-ի աշխարհի ամենամրցունակ տնտեսությունների վարկանիշում Սինգապուրն առաջին տեղն է զբաղեցրել: Վարկանիշը կազմվել է Շվեյցարիայի Լոզան քաղաքի Կառավարման միջազգային ինստիտուտի փորձագետների կողմից եւ հրապարակվել նրա կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, Սինգապուրը վարկանիշը գլխավորել է երկրում բարձրտեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծման, ինչպես նաեւ որակավորված աշխատուժի առկայության պատճառով:
Հոնկոնգն, իր հերթին, երկրորդ տեղն է զբաղեցրել, ինչին նպաստել է բարենպաստ հարկային քաղաքականության անցկացումը: ԱՄՆ-ն վարկանիշում երրորդ տեղն է գրավել` 2018-ի վարկանիշի համեմատությամբ կորցնելով երկու դիրք:
ԱՄՆ-ի մրցունակության վրա բացասական են ազդել նավթի բարձր գները, ինչպես նաեւ բարձրտեխնոլոգիական արտահանման թուլացումը եւ դոլարի փոխարժեքի անկայունությունը:
Ռուսաստանը, ինչպես եւ 2018 թ-ին, վարկանիշում 45-րդ տեղն է զբաղեցրել: Ֆիլիպինները դարձել է Ռուսաստանի հարեւանը, որը 50-րդ տեղից բարձրացել է 46-րդ տեղ եւ Իտալիան, որը երկու հորիզոնականով իջել է՝ մինչեւ 44-րդ տեղ:





























