Ռիո դե Ժանեյրոյում սկսվել է Լատինական Ամերիկյաի ամենաբարձր դիտման անիվի շինարարությունը: Globo թերթը հաղորդում է, որ նոր տեսարժան վայրը պետք է պատրաստ լինի մինչեւ 2019-ի նոյեմբերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անիվի բարձրությունը կկազմի 88 մ: Նախագծի համար որպես հիմք է ընտրվել  Բրիտանիայի մայրաքաղաքի՝ London Eye նմանատիպ ատրակցիոնի կոնստրուկցիան: Օբյեկտն, ըստ հրատարակության, կստանա RioStar անվանումը: Դիտման անիվը կկառուցվի քաղաքի նավահանգտսային հատվածում՝ 2016-ին բացված օկեանարիումի հարեւանությամբ:

Ատրակցիոնի տոմսի արժեքը կկազմի մոտ 50 ռեալ (գրեթե 12 դոլար):

Ինչպես սպասվում է, ամեն օր նոր տեսարժան վայր այցելելու է շուրջ 20 հազար մարդ:

Նշենք, որ առաջին դիտման անիվը նախագծվել է ճարտարագետ Ջորջ Վաշինգտոն Գեյլ Ֆերիս կրտսերի կողմից: Հետեւաբար, «սատանի անիվը» անգլերենով կոչվում է Ferris Wheel:

1893-ին այն տեղադրել են Չիկագոյի ցուցահանդեսում: Տրամագիծը 75 մետր էր, այն տեղավորում էր ավելի քան 2 հազար մարդու: Անիվի առանցքը 70 տոննա էր կշռում եւ այն ժամանակվա ամենամեծ երկաթակուռ դետալն էր համարվում: