ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր հայտարարությունը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի մասին, իրականում Կիմ Չեն Ընի խոսքերի մեղմացված տարբերակն է։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

Ըստ Թրամփի՝ նա հաճախ է Բայդենին հիշել Հյուսիսային Կորեայում։ Հենց այդ ժամանակ է նա նրան անվանել «քնկոտ»։

«Կիմ Չեն Ընը նրան անվանել է «ցածր IQ ունեցող ապուշ» եւ էլի նման խոսքեր է ասել, այն դեպքում, երբ ես ավելի մեղմ եմ մեջբերել նախագահ Կիմին՝ «մարդ ցածր IQ-ով»։ Ո՞ւմ կարող էր սա վրդովել»,- գրել է Թրամփը, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն։

Ջո Բայդենը պետության ղեկավարի ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է ապրիլի 25-ին։ Քաղաքական գործիչն աշխատել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի թիմում։ Նա արդեն մասնակցել է պետության ղեկավարի ընտրություններին 1988 եւ 2008 թվականներին, բայց երկու անգամ էլ հանել է թեկնածությունը։

Ապրիլի 27-ին հայտնի է դարձել, որ Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել հարցվողների 43 տոկոսը։ Ներկա նախագահին պաշտպանելու մտադրություն հայտնել է 37 տոկոսը։