Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ներկայումս ընդդիմադիր գործիչ Նինո Բուրջանաձեն երկրի զինվորներին եւ իրավապահներին խորհուրդ է տվել կանգնել պայքարող ժողովրդի կողքին, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

«Եթե իշխանություններին փոխելու համար անհրաժեշտ է հեղափոխություն, մենք պատրաստ ենք դրան, չնայած ամեն ինչ խաղաղ պայմաններով կընթանա»,-հայտարարել է «Ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, հավաստիացնելով, որ պայքարի ժամանակ, իրենց կաջակցի ամբողջ աշխարհը:

«Մենք, բացի ճշմարտացիությունից ուրիշ զենք չունենք, չնայած դա էլ հերիք է հաղթանակի համար»,-ընդգծել է կուսակցության ղեկավարը: