Մենք շարժում ենք նախաձեռնում Հայաստանի իշխանությունների անօրինական գործողությունների դեմ: Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են առաջնորդվել խմբագրական մոտեցումներով:
Ավելին՝ իշխանությունում շատ մարդիկ շարունակում են առաջնորդվել ոչ թե ազգային շահերով, այլ այն շահերով, որոնք առաջ են մղում արտաքին ուժերը, մասնավորապես Սորոսի հիմնադրամը:
Իսագուլյանը մտահոգություն հայտնեց իշխանությունների գործողությունների կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների շենքերի ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի համատեքստում:
«Իրենց գործողություններով ոստիկանությունը, խորհրդարանը եւ այլ պետական մարմինները փաստորեն ապօրինի գործողությունների մասնակից են դարձել: Զարմացնում է նաեւ Բակո Սահակյանի հասցեին Ջիվան Աբրահամյանի սպառնալիքների կապակցությամբ իշխանությունների անգործությունը: Եթե այս երիտասարդը չնստի, նշանակում է, որ Հայաստանում արդարադատություն չկա», - նշեց նա:
Ընդդիմադիրը կարծում է, որ այս բոլոր «գարնանային սրացումները» կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ղարաբաղյան հարցով, մասնավորապես Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համախմբվածության տեսանկյունից:
«Հայտարարություններն այն մասին, որ Ղարաբաղի իշխանությունները ոչ լեգիտիմ են, կարող են օգտագործվել Բաքվի կողմից եւ հարձակման եւ հողերի գրավման դեպքում Ալիեւը կարող է վկայակոչել այդ արտահայտություններին, դրանով իսկ լեգիտիմացնելով իր գործողությունները:
Կամ վարչապետին սխալ տեղեկատվություն են հաղորդում կամ Փաշինյանը կանխամտածված սադրում է որոշակի սրացում, ինչի մասին վկայում է նաեւ խորհրդաարանում 2016-ի ապրիլյան պատերազմի հետաքննության համար հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը:
Այսինքն ըստ էության կարող են այնպիսի եզարակցություններ հայտնվել, որ պատերազմը սկսվել է մեր մեղքով: Կարելի է ասել, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում համաձայանագրերից հրաժարվելը նման գործողությունների սկիզբ դարձավ», - ասաց Իսագուլյանը:





























