Հաջողությանս հնարավորությունը կարելի է գնահատել 50-50։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քննարկման ժամանակ, մայիսի 29-ին ասել է այդ պաշտոնին հավակնող Արթուր Վաղարշյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
Ընդ որում՝ Վաղարշյանը նշել է, որ ծանոթ է պատգամավորի տիկնոջ հետ եւ կարող էր դիմել նրան աջակցության համար։ «Բայց ես դա չարեցի։ Եվ առհասարակ ես ոչ մեկի հետ առանձին չեմ աշխատում»,- ասել է թեկնածուն։
Միեւնույն ժամանակ, հավակնորդը նշել է, որ իր համար ՍԴ անդամի պաշտոնը ինքնանպատակ չէ եւ իր կյանքի իմաստը չէ։ «Ես աշխատանք ունեմ համալսարանում, հարգանք եմ վայելում։ Չեմ կարծում, որ եթե ինձ չընտրեն, աշխարհի վերջը կգա։ Բայց ես չեմ կարող ասել, թե այդ պահին ինչ կզգամ, եթե ինձ չընտրեն»,- ասել է Արթուր Վաղարշյանը։





























