Վենեսուելայում խորը տնտեսական ճգնաժամն ինֆլյացիայի է հանգեցրել: 2018 թվականին այն կազմել է 130060 տոկոս, հաղորդում է DW-ը՝ հղում անելով Վենեսուելայի Կենտրոնական բանկին:

Հրապարակված տվյալների համաձայն՝ 2016 թվականին երկրում թանկության աճի տեմերը կազմել է  274,4, իսկ 2017-ին՝ 862,6 տոկոս:

Այդ թվերը զգալիորեն ընկել են: 2018-ին այն կազմել է 1370000, իսկ 2019-ին կանխատեսվում է 10 մլն տոկոսի մակարդակով:

ԿԲ տվյալների համաձայն՝ 2018-ին նավթի վաճառքից ստացված եկամուտները նվազել են մինչեւ 29,8 մլրդ դոլար:

Երկրի բյուջեն գրեթե ամբողջությամբ կախված է նավթի արտահանումից: