Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարված առեւտրային բանակցությունները պետք է դիտարկել ռազմական երկխոսությունից զատ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, հաղորդում է Reuters-ը:

«Առեւտուրն առանձին թեմա է»,- ասել է նա:

Շանահանը կարեւոր քաղաքական ելույթ է ունեցել Սինգապուրում, այս շաբաթ նա  կհանդիպի իր չինացի գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ Չինաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման նպատակը համագործակցության ոլորտներ գտնելն է, սակայն թափանցիկ եւ բացահայտ:

Անցած շաբաթ Պենտագոնը հայտնեց Մերձավոր Արեւելք 1500 զինծառայող ուղարկելու որոշման մասին: Շանահանի խոսքով՝ չնայած Իրանի դիրքորոշումը վերջերս փոխվել է, սակայն սպառնալիք կա:

Նա հավելել է, որ հավելյալ զորքի ուղարկումն օգնում է կանխել Իրաքում ամերիկացիների վրա հարձակումները: