Մի շարք հետազոտություններից հետո գիտնականները գուշակել են, որ Երկրի վրա ապոկալիպսիսը վրա է հասնելու 80 տարի հետո, գրում է Oane-ը։

Փորձագետները ենթադրել են, որ երկրագնդի վրա անշրջելի գործընթացների եւ կլիմայական փոփոխությունների պատճառով տեղի է ունենալու ջրհեղեղ, իսկ հետո՝ սով։ Փորձագետների խոսքով՝ Երկրի վրա ապոկալիպսիսի պատճառը 80 տարի հետո լինելու է գլոբալ ջերմացումը։

Ընդհանուր ջերմաստիճանը կբարձրանա մոտ 5 աստիճանով։ Դա կհանգեցնի հսկայական սառցադաշտերի հետագա հալմանը։ Փորձագետները ենթադրել են, որ ջրհեղեղներից կարող է տուժել մոտ 200 մլն մարդ։ Մասնագետները չեն բացառում միգրացիոն ճգնաժամի հավանականությունը, որը կվերաճի պատերազմների սննդի եւ տարածքի համար։ Գիտնականներն ասել են, որ ջրի տակ անցնելու պատճառով 1,8 մլն քառակուսի կիլոմետր ցամաք կանհետանա։ Ջրհեղեղը կողողի գյուղատնտեսական աշխատանքների համար պիտանի տարածքներ։