Ֆեյք օգտարարերի հետ կապված գործընթացը մշտապես շարունակվում է։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եթե համացանցում կլինեն նյութեր, որոնք կապարունակեն հանցակազմ, մշտապես այդ գործընթացը կշարունակվի»,–ասաց նա։
Անդրադառնալով ԱԱԾ–ից որոշ նյութերի ոչնչացման կամ անհետացման վերաբերյալ տեղեկություններին, Վանեցյանն ասաց, որ այդ կապակցությամբ դեռ ծառայողական քննություն է ընթանում եւ երբ ավարտվի՝ բոլոր հարցերի պխատասխանը կտան։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել։ Պետական փաստաթղթերի ոչնչացման փաստն ըստ վարչապետի ՝ հայտնաբերել են մեկ տարի առաջ` իշխանափոխությունից հետո։





























