Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն իր զորակցությունն է հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել` վճռական անհամաձայնություն հայտնելով իշխող վարչահրամայական ռեժիմի հակաժողովրդավար գործելակերպին:

Տիգրան Կարապետյանը ողջունում նրա քաղաքական կեցվածքն ու խստագույնս դատապարտում Հայաստանի իշխանությունների բիրտ գործողությունները, որոնք արդեն իսկ դրդում են քաղաքական գործիչներին դիմելու նման ծայրահեղ քայլերի»,- ասված է ԺԿ տարածած հայտարարությունների մեջ: