Փարիզում ցանկանում են արքայադուստր Դիանայի պատվին ոչ մեծ հրապարակ կոչել՝ 1997 թվականին տեղի ունեցած ավտովթարի վայրից ոչ հեռու, որի հետեւանքով զոհվեց մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամը, հաղորդում է AP-ը:

Այդ վայրում նրա պատվին արձան է տեղադրված:

Հրապարակն անվանվել է օպերային երգչուհի Մարիա Կալլասի պատվին: Քաղաքապետարնի պաշտոնյայի խոսքով՝ քաղաքային խորհուրդն այն կվերանվանի արքայադստեր պատվին:

1997 թվականին 36-ամյա արաքադուստրը, նրա սիրեկանն ու վարորդը զոհվեցին այն բանից հետո, երբ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան թունելում բախվեց բետոնե սյանը: