Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում մարտի 15-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ի սահմաններում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհից դեպի Նորավանք տանող ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 3 ուղեւորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























