Կենսաբան փորձագետները ծովային թռչունների մահվան բազմաթիվ դեպքեր են գրանցել, որոնք բնակվում են Բերինգի ծովում: Պատճառը կլիման է, հաղորդում է «Միր24»-ը՝ հղում անելով PloS One-ին:
2016 թվականին Սուրբ Պետրոսի կղզում մոտ 10 հազար թռչուն է սատկել, այսինքն՝ կղզեխմբի պոպուլյացի մեծ մասը:
Եվ դրա պատճառը ոչ թե փոթորիկը կամ ինֆեկցիոն հիվանդության համաճարակն է, այլ, գիտնականների խոսքով, քաղցը:
Ոչ բավարար սննունդը եւս պատճառներից մեկն է եղել:
Վաղուց հաստատված է, որ բեւեռային կենդանիներն ու թռչուններն ամենից հաճախ են տառապում գլոբալ տաքացումից: Բեւեռային արջերը ստիպված են փոխել սովորական դարձած կենսակերպն ու եղջերուներ, նույնիսկ մկներ որսալ:





























