Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն վրացի գործարարներին խորհուրդ է տալիս`չվստահել Մոսկվայի խոստումներին, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Վրացի գործարարները չեն շտապում անցնել Ռուսաստանի կողմը, եւ իրենց արտադրանքը ստուգել Օնիշչենկոյի լաբորատորիաներում»,-այսպես է արձագանքել Վրաստանի ԱԳ նախարարը, Ռուսաստանի գլխավոր սանիտար Օնիշչենկոյի հայտարարությանը: Նախարարի խոսքով, նման առաջարկությունները գալիս են նաեւ Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից:
«Ռուսաստանի շուկան այժմ քաղաքականացված է, եւ ոչ մի երաշխիք չկա, որ վրացական արտադրանքը նորից էմբարգոյի տակ չի հայտնվի»,-ընգծել է Վաշաձեն, խնդրելով վրացի գործարարներին չշտապել:
Հիշեցնենք, որ Գենադի Օնիշչենկոն օրերս Մոսկվայում գործունեություն ծավալած վրացի գործարարների հետ հանդիպելուց հետո հայտարարել էր, որ վրացի գործարարները պատրաստ են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան:





























